Ամանդա Սեյֆրիդն ու Թոմաս Սադոսկին գաղտնի ամուսնացել են
Հոլիվուդյան դերասանուհի Ամանդա Սեյֆրիդն ու նրա ընտրյալը՝ դերասան Թոմաս Սադոսկին, մեկնել են արտերկիր ու գաղտնի ամուսնացել:
Ինչպես հայտնում է Tatler-ը, զույգի պսակադրության արարողությունը, որը տեղի է ունեցել մարտի 12-ին, բավականին համեստ է եղել: Արարողությանը ներկա են եղել միայն հարսը, փեսան ու քահանան:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս մասին հայտնի է դարձել շատ պատահական. Սադոսկին Ջեյմս Քորդենի հեռուստահաղորդման ժամանակ պատմել է, որ Ամանդան այլևս իր նշանածը չէ, այլ՝ կինը:
«Անցած կիրակի մենք փախանք երկրից՝ մեզ հետ տանելով քահանային: Մենք միայն երկուսով էինք, ու արեցինք դա: Դա հրաշալի օր էր»,-պատմել է դերասանը:
Նշենք, որ շուտով ծնվելու է Սեյֆրիդի ու Սադոսկու առաջնեկը:














