Instagram-ում ամենաշատ թվով հետևորդներ ունեցող երգչուհին խոստովանել է, որ ատում է սոցցանցերը

04:45 • 17.03.17

Instagram-ում ամենաշատ թվով հետևորդներ ունեցող երգչուհի Սելենա Գոմեսը խոստովանել է, որ ջնջել է այդ հավելվածն իր բջջային հեռախոսից: Նա խոսել է այդ մասին Vogue ամսագրին տված հարցազրույցում, փոխանցում է Lenta.ru-ն:

Սելենան նշել է, որ այս պահի դրությամբ Instagram-ի իր էջով զբաղվում է իր օգնականներից մեկը, իսկ ինքը նույնիսկ չգիտի էլ սեփական գաղտնաբառը: Երգչուհին ասել է, որ երազում է մի օր ընդհանրապես դուրս գալ բոլոր սոցիալական ցանցերից:

«Երբ ես դարձա ամենաշատ թվով հետևորդներ ունեցող անձը Instagram-ում, սկսեցի նյարդայնանալ այդ մտքից: Ես քնում ու արթնանում էի դրա մասին մտածելով», - բացատրել է Սելենան, ով այդ ընթացքում սկսել է ատել իր սեփական լուսանկարները:

Ներկայումս Սելենա Գոմեսի Instagram-ի էջին 113 միլիոն մարդ է բաժանորդագրվել, որն ամենաբարձր ցուցանիշն է սոցցանցում մինչ այժմ հանդիպած:

Instagram-ում ամենաշատ թվով հետևորդներ ունեցող երգչուհին խոստովանել է, որ ատում է սոցցանցերը