Սելենա Գոմեսն առաջին անգամ հայտնվել է ամերիկյան Vogue-ի շապիկին (լուսանկարներ)

10:07 • 17.03.17

Ամերիկյան հայտնի երգչուհի, Instagram-ում ամենաշատ թվով հետևորդներ ունեցող Սելենա Գոմեսը, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրից հրավեր ստանալով, առաջին անգամ զարդարել է հեղինակավոր ամսագրի գլխավոր շապիկը:


Ինչպես նշում է Tatler-ը, 24-ամյա աստղը Vogue-ի համար արված ֆոտոշարքում փայլել է ոչ միայն գեղեցիկ դեմքով, այլև՝ գայթակղիչ մարմնաձևերով, որոնք առավել ընդգծվել են Tory Burch և Dolce&Gabbana բրենդների ոճային հագուստների միջոցով:


Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում Գոմեսի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ աճել է, ինչը պայմանավորված է Instagram-ում ռեկորդ սահմանելով, հայտնի երգիչ The Weeknd-ի հետ սիրավեպով ու երկար սպասված նոր ալբոմի թողարկմամբ:

 

Селена Гомес Vogue 2017

Селена Гомес Vogue 2017

Селена Гомес Vogue 2017

Селена Гомес Vogue 2017 Селена Гомес Vogue 2017

Селена Гомес Vogue 2017 Селена Гомес Vogue 2017

 

 

 

 

Սելենա Գոմեսն առաջին անգամ հայտնվել է ամերիկյան Vogue-ի շապիկին (լուսանկարներ)