Նյու Յորքում ցանկանում են կառուցել աշխարհում «ամենաերկար» երկնաքերը (լուսանկարներ)

12:46 • 18.03.17

Oiio ստուդիան առաջարկել է Նյու Յորքում կառուցել The Big Bend երկնաքերը, որի յուրահատկությունը կդառնա նրա երկարությունը, այլ ոչ բարձրությունը:


Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, շենքն իրենից ներկայացնելու է երկու բարակ զուգահեռ սյուն, որոնք վերևի կետում միավորվում են կամարով, գրում է life.ru-ն:


Նախատեսվում է, որ կառույցի երկարությունը կկազմի 1230 մետր, սակայն այն չի դառնա աշխարհում ամենաբարձր շենքը: Դրա բարձրությունը կկազմի 600 մետրից քիչ:


The Big Bend-ը նախատեսվում է կառուցել Կենտրոնական զբոսայգու մոտակայքում: