Միջադեպ Փարիզի Օրլի օդանավակայանում. սպանվել է զինծառայողի զենքը խլել փորձող տղամարդը (տեսանյութ)

13:03 • 18.03.17

Փարիզի Օրլի օդանավակայանից մարդիկ տարհանվել են։ Պատճառն օդանավակայանում գրանցված միջադեպն է՝ անվտանգության ուժերը սպանել են տղամարդու, որը ենթադրաբար փորձել է խլել օդանավակայանի անվտանգությունն ապահովող զինծառայողի զենքը, հայտնում է RTL-ը:


Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ զինվորականները կրակ են բացել տղամարդու ուղղությամբ, ում այնուհետև ձերբակալել են անվտանգության ուժերը:


Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա մահացել է:


Ուղևորները Twitter-ում գրել են, որ նրանք կրակոցներ են լսել օդանավակայանում, ոստիկանությունն անվտանգության գործողություն է իրականացրել, և նրանց հրահանգել են դուրս գալ շենքից:


«Ոստիկանական գործողություն է ընթանում: Չանցնել անվտանգության գոտին, հետևել հրահանգներին»,- գրել է ոստիկանության խոսնակը Twitter-ում:


Ուղևորներին տեղեկացրել են չժամանել օդանավակայան: