Լավ կյանք. Վին Դիզելը ներկայացրել է «Ֆորսաժ 8-ի» նոր հիթային երգը (տեսանյութ)

21:05 • 19.03.17

Վին Դիզելը ներկայացրել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 8-րդ մասում հնչող հիթային երգերից մեկի տեսահոլովակը, որը, երաժշտությունից բացի, որոշ կադրեր է բացահայտում երկար սպասված ֆիլմից:

«Լավ կյանք» (Good Life) կոչվող երգը կատարում են ամերիկացի ռեփեր G-Eazy-ն և ամերիկուհի երաժիշտ, կատարող և պարուհի Քեհլանի Փերիշը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Կատաղիների ճակատագիրը» (The Fate of the Furious) խորագիրն ստացած ֆիլմի պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հավանայում, Բեռլինում և Նյու Յորքում:

Ֆիլմի նոր մասում նկարահանվել են Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը, Շերոն Սթունը, Կուրտ Ռասելը, Դուեյն Ջոնսոնը, Ջեյսոն Սթեթհեմը:
 

Լավ կյանք. Վին Դիզելը ներկայացրել է «Ֆորսաժ 8-ի» նոր հիթային երգը (տեսանյութ)