Մեծ Բրիտանիայում մարդիկ տպագիր գրքերը նախընտրում են էլեկտրոնային գրքերին

01:52 • 19.03.17

ԶԼՄ-ները վերջերս ուշադրություն են դարձրել Nielsen հետազոտական ընկերության տվյալներին, որոնք ուսումնասիրել են բրիտանական գրքի շուկայները, հաղորդում է Regnum-ը:Մեշծ


Պարզվել Է, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում 360 միլիոն գիրք է վաճառվել Մեծ Բրիտանիայում: Այսպիսով, տպագիր գրքերի վաճառքն աճել է 7%-ով: Մինչդեռ նույն ժամանակահատվածում գրքերի էլեկտրոնային տարբերակների վաճառքը նվազել է 4%-ով:


Այս հետաքրքիր միտումը նկատվում է երկրորդ տարին անընդմեջ: Հրատարակիչների ասոցիացիան պարզել է, որ տպագիր գրքերի վաճառքը 2.74 միլիարդ ֆունտից ավելացել է մինչև 2,76 միլիարդ ֆունտ:

 

Մեծ Բրիտանիայում մարդիկ տպագիր գրքերը նախընտրում են էլեկտրոնային գրքերին