Մոնրեալում Հրանտ Դինքին նվիրված համերգ է տեղի ունեցել

22:44 • 19.03.17

Կանադայի Մոնրեալ քաղաքում մարտի 18-ին հնչել է երգահան Մաժակ Տոսիկյանի և բանաստեղծ Պերճուհի Բերբերյանի նոր ստեղծագործությունը` Հրանտ Դինքին նվիրված ժամանակակից օրատորան:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն, Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր ժամանակակից օրատորիան լայնամասշտաբ երաժշտական գործ է` նախատեսված նվագախմբի և կատարողների համար:

Համերգն անցկացվել է մաեստրո Լորի Անտունյանի ղեկավարության ներքո` «Համազգայինի» «Քնար» երգչախմբի մասնակցությամբ, որոնց թվում հանդես են եկել մեներգիչներ Կարին Չուբուկչյանը, Էլի Բերբերյանը և Պողոս Եղիազարը:

Միջոցառման ժամանակ հատուկ ոգեկոչման տեսանյութ է ցուցադրվել` նվիրված Հրանտ Դինքի հիշատակին:
 

Մոնրեալում Հրանտ Դինքին նվիրված համերգ է տեղի ունեցել