«Ստամբուլի աչքը» համարվող Արա Գյուլերը պարգևատրվել է «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանով

17:42 • 20.03.17

Աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող Արա Գյուլերը, որին համարում են նաև «Ստամբուլի աչքը», Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի կողմից պարգևատրվել է «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանով, հայտնում է «Ակօսը»:

Ստամբուլի հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքության կազմակերպած պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև թուրք դուդուկահար Էրթան Թեքինը և դաշնակահար Թոլգա Զաֆեր Օզդեմիրը:


Մկրտիչ Պեշիկթաշլյանն արևմտահայ բանաստեղծ և դրամատուրգ է` ծնված 1828թ.-ին Կ.Պոլսում: Իտալիայում կրթություն ստանալուց հետո վերադառնալով Ստամբուլ՝ Պեշիկթաշլյանը մանկավարժական-հասարակական լայն գործունեություն է ծավալել այստեղ: Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է Համազգյաց ընկերությունը, որի գաղափարական ղեկավարն է եղել։ Եղել է հայ նոր քնարերգության և արևմտահայ կանոնավոր մշտական թատրոնի հիմնադիրը։



Güler'e Mıgırdiç Beşiktaşlıyan Özel Nişanı

«Ստամբուլի աչքը» համարվող Արա Գյուլերը պարգևատրվել է «Մկրտիչ Պեշիկթաշլյան» շքանշանով