Կաննի 70-րդ կինոփառատոնը կվարի Մոնիկա Բելուչին
Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին նշանակվել է հեղինակավոր Կաննի կինոփառատոնի հաղորդավարուհի, հայտնում է euromag.ru-ն՝ մանրամասնելով, որ միջոցառումն անցկացվելու է մայիսի 17-28-ը՝ Ֆրանսիայում:
«Չքնաղ Մոնիկա Բելուչին կվարի կինոփառատոնի բացման և փակման արարողությունները»,-Twitter սոցկայքում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Աղբյուրը մանրամասնում է, որ 52-ամյա Բելուչին առաջին անգամ վարել է Կաննի կինոփառատոնը 2003թ., իսկ 2006թ. ներառված է եղել ժյուրիի կազմում:
Նշենք, որ այս տարի Կաննի կինոփառատոնն անցկացվում է հոբելյանական 70-րդ անգամ: Միջոցառման ժյուրին կգլխավորի իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը:
Բելուչին տարբեր տարիներին Կաննում















