Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը կմիավորվեն հանուն սեփական բիզնեսի

16:23 • 21.03.17

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը, որոնց ամուսնալուծության գործընթացը շարունակվում է անցած տարվա սեպտեմբերից, որոշել են սեփական բիզնեսի շրջանակում կրկին համագործակցել:


Ինչպես նշում է Marie Claire-ը, նախկին զույգին պատկանող գինեգործական ընկերությունը՝ Miraval-ը, որը գնահատվել է ավելի քան 60 մլն դոլար, մտադիր է զբաղվել ձիթայուղի արտադրությամբ:


Հայտնի է, որ երբեմնի հոլիվուդյան ամենաօրինակելի զույգը մտադիր է տարեկան 10.000 շիշ ձիթայուղ արտադրել:


Ընկերության ներկայացուցիչ Շառլ Պերինը նշել է, որ Ջոլին ու Փիթը խոշոր ներդրումներն անում են իրենց երեխաների բարեկեցիկ ապագան ապահովելու համար:

 

 

Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը կմիավորվեն հանուն սեփական բիզնեսի