Ամերիկուհին բացառիկ գորգեր է ստեղծում կարմրահողով (լուսանկարներ, տեսանյութ)

15:54 • 21.03.17

ԱՄՆ Օկլահոմա նահանգի բնակչուհի Ռենա Դիտրիխը ստեղծում է ինքնատիպ գորգեր, որոնք ոչ թե բրդից են գործված, այլ ստեղծված են կարմրահողից:


Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, հեղինակի խոսքով՝ այն, ինչով ինքը զբաղվում է, սոսկ արվեստ չէ: Այսկերպ կինը փորձում է բարձրաձայնել բնապահպանական խնդիրների մասին:


Հայտնի է, որ Դիտրիխի աշխատանքներից մի քանիսը մեծ հաջողություն են ունեցել ու ցուցադրության են հանվել ոչ միայն ԱՄՆ-ում, այլև արտերկրում:


Ստորև առաջարկում ենք ուշագրավ ֆոտոշարքով ծանոթանալ Դիտրիխի հողե գորգերին.

 

 

 

Ամերիկուհին բացառիկ գորգեր է ստեղծում կարմրահողով (լուսանկարներ, տեսանյութ)