Երգիչ Ռոբի Ուիլյամսը պատրաստ է ներկայացնել Ռուսաստանը «Եվրատեսիլում»
Հայտնի բրիտանացի երաժիշտ Ռոբի Ուիլյամսը հայտարարել է իր պատրաստակամության մասին` ներկայացնելու Ռուսաստանը «Եվրատեսիլում»: Նա այս մասին ասել է «Թող խոսեն» Անդրեյ Մալախովի հաղորդման ժամանակ Առաջին ալիքով:
«Ես կցանկանայի Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլին»...Քեզ տեսնենք, Ռուսաստա՛ն, մենք կարող ենք հաղթել», - մեծ ոգևորությամբ բացականչել է երգիչը Անդրեյի հետ զրուցելիս:
Ռոբին նաև ավելացրել է, որ ինքը սիրում է «Եվրատեսիլը» գունավոր, դիտարժան շոուի համար:










