Կարագանդայում կտեղադրեն Վիկտոր Ցոյի հուշարձանը
Ղազախստանի Կարագանդա քաղաքում ցանկանում են տեղադրել ռոք երաժշիտ Վիկտոր Ցոյի հուշարձանը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով քաղաքային վարչության մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ քաղաքային իշխանությունները հուշագիր են ստորագրել քաղաքի հրապարակում ծրագրի իրականացման մասին:
«Նախագծի ավարտական հատվածը կդառնա Հայտնի երգիչ, երաժիշտ, դերասան Վիկտոր Ցոյի հուշարձանի տեղադրումը», - ասվում է մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Վիկտոր Ցոյը ռուսական «Կինո» խմբի հիմնադիրն ու մեներգիչն է եղել: Երաժիշտը մահացել է ավտովթարից 1990 թվականին` 28 տարեկան հասակում:










