«Գեղեցկուհին և հրեշն» արգելվել է Քուվեյթում՝ միասեռական զույգի դրվագի պատճառով

15:33 • 22.03.17

Disney կինոստուդիայի արտադրության «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմն արդեն համաշխարհային կինովարձույթում է ու հասցրել է հիթ դառնալ բազմաթիվ երկրներում:


Սակայն, ինչպես նշում է The Daily Mail-ը, ֆիլմն արգելվել է Քուվեյթի կինոթատրոններում, քանի որ դրանում միասեռական զույգի մասնակցությամբ դրվագ կա:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ միասեռականությունը մահացու մեղք է համարվում մի շարք մուսուլմանական երկրներում, իսկ Քուվեյթում միասեռականներին մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում:


Հայտնի է, որ «Գեղեցկուհին և հրեշը» Քուվեյթում կցուցադրվի որոշ ժամանակ անց՝ մոնտաժից և համապատասխան դրվագի հեռացումից հետո:


Նշենք, որ մեծ աղմուկ բարձրացրած տեսարանը, որը տևում է մի քանի վայրկյան, ընդամենը ցույց է տալիս ձեռք ձեռքի տված ու իրար հետ պարող տղամարդկանց:

 

«Գեղեցկուհին և հրեշն» արգելվել է Քուվեյթում՝ միասեռական զույգի դրվագի պատճառով