Իտալացի աստղաֆիզիկոսը ստեղծում է մոլորակների տեսքով բացառիկ լամպեր (լուսանկարներ)

11:35 • 22.03.17

Մեզնից միայն ընտրյալներին է բախտ վիճակվում հայտնվել տիեզերքում ու անձամբ տեսնել անհունի առեղծվածային անկյունները: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող տիեզերքն «իջեցնել» մեզ մոտ:


Այս կարծիքին է իտալացի աստղաֆիզիկոս Մարիան (ազգանունը չի նշվում), որը ստեղծում է բացառիկ լամպեր՝ Արեգակնային համակարգի մոլորակների ու Լուսնի պատկերով:


Ինչպես նշում է boredpanda.com կայքը, Մարիան աշխատանքներից ամեն մեկը նկարազարդում է ձեռքով՝ իրար վրա նկարելով պատկերների մի քանի շերտ:


Մարիայի խոսքով՝ նմուշներից յուրաքանչյուրը ստեղծելու համար պահանջվում է մի քանի ժամ. Լուսնի համար՝ 4-6, իսկ մոլորակների համար շատ ավելի երկար ժամանակ:

 

moon-lamp-pulsarmoonlight-30

moon-lamp-pulsarmoonlight-32

moon-lamp-pulsarmoonlight-4

moon-lamp-pulsarmoonlight-35

moon-lamp-pulsarmoonlight-9

moon-lamp-pulsarmoonlight-23

moon-lamp-pulsarmoonlight-5

moon-lamp-pulsarmoonlight-28

moon-lamp-pulsarmoonlight-16

moon-lamp-pulsarmoonlight-15

moon-lamp-pulsarmoonlight-31

Իտալացի աստղաֆիզիկոսը ստեղծում է մոլորակների տեսքով բացառիկ լամպեր (լուսանկարներ)