«Հիշել ամենը» ֆիլմի սցենարիստը Disney-ին մեղադրել է «Կենդանապոլիսը» ստեղծելու ժամանակ իր գաղափարները գողանալու համար

14:08 • 22.03.17

«Հիշել ամենը» և այլ ֆիլմերի սցենարիստ Գարի Գոլդմանը դատի է տվել Disney կինոընկերությանը` մեղադրելով «Կենդանապոլիս» մուլտֆիլմը ստեղծելու ժամանակ գաղափարներ և կերպարներ գողանալու համար: Այս մասին հայտնում է Variety-ն:

Գոլդմանի խոսքով` «Կենդանապոլիս» մուլտֆիլմում Disney ընկերությունն օգտագործել է երկխոսություններ, սցենարի հատվածներ, ինչպես նաև գլխավոր և երկրորդական հերոսների կերպարներ, որոնք ինքն է ստեղծել:

Սցենարիստը պնդում է, որ 2000 և 2009 թվականներին ինքը ստուդիայի սցենարիստներին առաջարկել է իր գաղափարների զարգացումները, սակայն նրանք մերժել են իրեն:

Գոլդմանն ընդգծել է, որ «Կենդանապոլիսի» սյուժեն ամբողջապես կրկնում է իր աշխատանքը:

Disney ընկերության ներկայացուցիչները կեղծ են անվանել հոլիվուդյան սցենարիստի մեղադրանքները` հայտնելով, որ Գոլդմանը կապ չունի ֆիլմի ստեղծման հետ:

 

«Հիշել ամենը» ֆիլմի սցենարիստը Disney-ին մեղադրել է «Կենդանապոլիսը» ստեղծելու ժամանակ իր գաղափարները գողանալու համար