Ադելն իր կատարումը նվիրել է Լոնդոնյան ահաբեկչության զոհերին (տեսանյութ)

20:57 • 23.03.17

 

Բրիտանացի երգչուհի Ադելը, ով ներկա պահին համերգային շրջագայությամբ գտնվում է Նոր Զելանդիայում, երգ է նվիրել Լոնդոնի ահաբեկչության զոհերին:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Օքլենդում անցկացվող համերգի ժամանակ երգչուհին ասել է. «Այսօր ահաբեկչություն է տեղի ունեցել իմ հայրենի քաղաքում` Լոնդոնում: Ես գտնվում եմ աշխարհի մյուս ծայրում, և կցանկանայի, որ նրանք տեսնեն մեր լույսն ու լսեն մեզ»:

 Ադելի խոսքով` ինքը կցանկանար լինել իր հարազատների ու հայրենակիցների կողքին, այդ իսկ պատճառով իր կատարումը նվիրում է նրանց, ովքեր տուժել են ահաբեկչության հետևանքով: Այնուհետև Ադելը կատարել է Make You Feel My Love երգը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Վեստմինստերյան կամրջի վրա մեքենան ընթացել է մարդկանց վրա, ինչպես նաև կրակոցներ են հնչել բրիտանական խորհրդարանի մոտակայքում: Միջադեպի հետևանքով 3 մարդ էր զոհվել: Սպանվել էր նաև հարձակում իրականացնողը: 

Տեսանյութն՝ այստեղ։

 

Ադելն իր կատարումը նվիրել է Լոնդոնյան ահաբեկչության զոհերին (տեսանյութ)