«Եվրատեսիլի» կազմակերպիչներն առաջարկել են հեռարձակել ռուս երգչուհու ելույթը

19:21 • 23.03.17

Եվրոպական հեռարձակողների միությունն Առաջին ալիքին առաջարկել է հեռարձակել Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի ելույթը, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթին: Այս մասին ասվում է մրցույթի կայքում հրապարակված հայտարարությունում:

«ԵՀՄ-ն ջանասիրաբար աշխատել է այս իրավիճակի լուծումը գտնելու ուղղությամբ և աննախադեպ որոշում ընդունել. Առաջին ալիքին առաջարկել արբանյակի միջոցով ուղիղ հեռարձակում ապահովել երկրորդ կիսաեզրափակչից, որպեսզի Յուլյան հնարավորություն ունենա այս տարի մասնակցել մրցույթին», - ասվում է հաղորդագրության տեքստում:

Նշվում է, որ Առաջին ալիքը դեռ չի մեկնաբանել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) արգելել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր:

«Եվրատեսիլի» կազմակերպիչներն առաջարկել են հեռարձակել ռուս երգչուհու ելույթը