Հայտնի ռեժիսոր Դևիդ Մաքքենզին առաջարկում է $5 մլն.-ի ներդրում անել և ՀՀ-ում կինոյի դպրոց հիմնել. վարչապետ

15:31 • 23.03.17

Բոլորովին վերջերս Կառավարությունը միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիստ Դևիդ Մաքքենզիից առաջարկ է ստացել Հայաստանում կինոյի և հեռուստատեսության դպրոց հիմնելու վերաբերյալ:  

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:  

Վարչապետը հայտնեց, որ համաձայն այդ առաջարկության՝ դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր կառույց. «Երեք տարվա ընթացքում դպրոցը ձեռք կբերի կինոարտադրության անհրաժեշտ գույք և սարքավորումներ Ամերիկայից, և նախատեսվում է մինչև 5 մլն դոլարի ներդրում»:

Այդ առնչությամբ վարչապետը ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկը և պատասխանել:

 

 

 

Հայտնի ռեժիսոր Դևիդ Մաքքենզին առաջարկում է $5 մլն.-ի ներդրում անել և ՀՀ-ում կինոյի դպրոց հիմնել. վարչապետ