Հրապարակվել է «Մալիբուի փրկարարների» նոր թրեյլերը (տեսանյութ)

15:10 • 23.03.17

Համացանցում հրապարակվել է «Մալիբուի փրկարարները» կատակերգական մարտաֆիլմի նոր թրեյլերը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:


Տեսահոլովակը հասանելի է YouTube-ի Paramount Pictures Россия ալիքում:

Ռեժիսոր Սեթ Գորդոնի ֆիլմի գլխավոր դերերը խաղացել են Դուեյն Ջոնսոնը, Զակ Էֆրոնը, Քելի Ռորբախը, Պրիանկա Չոպրան, Ալեքսանդրա Դադարիոն և Դևիդ Հասելհոֆը:

Նշվում է, որ ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 11-ին, իսկ այն վարձույթում կհայտնվի հունիսի 1-ին:

Կինոնկարի սյուժեի համաձայն` նորեկները փորձում են մտնել փրկարարների թիմ, որի բոլոր անդամները սուպերպրոֆեսիոնալ և սուպերսեքսուալ են:

Աղբյուրի հաղորդմամբ` սա հայտնի համանուն սերիալի լիամետրաժ վերաթողարկված տարբերակն է:

 

Հրապարակվել է «Մալիբուի փրկարարների» նոր թրեյլերը (տեսանյութ)