Ռուսական հեռուստաալիքները չեն ցուցադրի «Եվրատեսիլ 2017»-ը

04:22 • 23.03.17

«Եվրատեսիլ 2017»-ը ոչ ոք չի հեռարձակի Ռուսաստանի տարածքում: Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 3 տարով արգելել է ռուս երգչուհու՝ Յուլիա Սամոյլովայի մուտքը Ուկրաինա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:


Իսկ ահա 2018 թվականին, անկախ նրանից, թե որ երկրում կկայանա «Եվրատեսիլը», Ռուսաստանը միևնույն է կներկայացնի Յուլիա Սամոյլովան, ինչպես որոշել են Մոսկվայում:


Հիշեցնենք, որ մայիսի 9-ին և 11-ին կլինեն «Եվրատեսիլ-2017»-ի կիսաեզրափակիչները, իսկ մայիսի 13-ին տեղի կունենա մրցույթի եզրափակիչը:

Ռուսական հեռուստաալիքները չեն ցուցադրի «Եվրատեսիլ 2017»-ը