Միաեղջյուրի տեսքով մոմակալ, որն «արտասվում» է (լուսանկարներ)

13:22 • 23.03.17

Մեզնից շատերն ուշադրություն են դարձնում բնակարանների ինտերիերին և փորձում ոչ միայն գեղեցիկ և ակնահաճո, այլ նաև հետաքրքիր ու առանձնահատուկ դարձնել յուրաքանչյուր սենյակ: Օջախը հարմարավետ և, միևնույն ժամանակ, յուրահատուկ դարձնելու համար մարդիկ խնամքով են մոտենում կահույքի, սպասքի, վարագույրների և աքսեսուարների ընտրությանը:

Պարզ է, որ բոլորի ճաշակները տարբեր են, և երբեմն մենք ինտերիերի այնպիսի դեկորներ ու տարրեր ենք տեսնում, որոնք ոչ միշտ են համապատասխանում հարմարավետության վերաբերյալ մեր պատկերացումներին: Նմանատիպ դեկորի վառ օրինակ է դիզայներ Դեն Ֆարի վերջին աշխատանքը:

Ֆարը միաեղջյուրի տեսքով մոմակալ է հեղինակել, որի մեջ մոմ տեղադրելու և վառելու ժամանակ մոմը հալչում և հոսում է միաեղջյուրի աչքերից դուրս` ստեղծելով այնպիսի տպավորություն, ասես կենդանին արտասվում է:

Ինչպես դիզայները պատմել է Bored Panda-ին` առավել համապատասխան մթնոլորտ ապահովելու համար նախընտրելի է մոմակալի մեջ տեղադրել գունավոր մոմեր, որպեսզի հոսող «արցունքները» նույնպես գունավոր լինեն:

 

 

 

Միաեղջյուրի տեսքով մոմակալ, որն «արտասվում» է (լուսանկարներ)