Ֆանտաստիկ կերպարներից ոգեշնչված ծխամորճներ` ալբանացի վարպետի աշխատանքներում (լուսանկարներ)
Ալբանիայում բնակվող փայտագործ Սիդրիտ Վաքարին արդեն 18 տարի զբաղվում է քանդակագործությամբ և փայտագործությամբ: Տղամարդն անհավանական գեղեցկության ծխամորճներ է պատրաստում` ոգեշնչվելով տարբեր ֆանտաստիկ և պատմական կերպարներից:
«Տարբեր էպիկ կերպարներ ծառայում են որպես իմ աշխատանքների ոգեշնչման աղբյուր, սակայն «Մատանիների տիրակալի» ու «Հոբիթի» հերոսներն իմ ամենասիրելի կերպարներն են: Սիրում եմ Գենդալֆին, նա ոգեշնչում է ինձ», - պատմել է վարպետը:
Bored Panda-ն գրում է, որ ծխամորճները պատրաստված են 50 տարվա հնության փայտից:
Վաքարի խոսքով` իրեն մոտ 250 ժամ է պահանջվել այս ծխամորճը պատրաստելու համար: Վարպետը լուսանկարների միջոցով ցուցադրել է աշխատանքային գործընթացն ու դրա արդյունքը, որն ապշեցրել է համացանցի օգտատերերին:
























