Ռուսաստանի Առաջին ալիքը հրաժարվել է Եվրատեսիլին Յուլյա Սամոյլովայի «հեռակա մասնակցությունից»

02:48 • 24.03.17

Ռուսաստանի Առաջին ալիքը հրաժարվել է ընդունել Եվրոպական հեռարձակողների միության առաջարկը՝  Յուլյա Սամոյլովայի երգի հեռակա կատարման վերաբերյալ, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցել «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթին: 


«Մենք տարօրինակ ենք համարում մրցույթին հեռակա մասնակցության առաջարկը և հրաժարվում ենք դրանից: Դա հակասում է բուն միջոցառման իմաստին», - նշված է Առաջին ալիքի հայտարարության մեջ, - «Եվրոպական հեռարձակողների միությունը պետք է ապահովեր բոլոր մասնակիցների մուտքը միջոցառման անցկացման վայր: Իսկ Յուլիա Սամոյլովային Ուկրաինա չթողնելը հակասում է Եվրատեսիլի կանոնադրությանը»:


Հիշեցնենք, որ Առաջին ալիքին առաջարկել էին արբանյակի միջոցով ուղիղ հեռարձակում ապահովել երկրորդ կիսաեզրափակչից, որպեսզի Յուլյան հնարավորություն ունենա այս տարի մասնակցել մրցույթին:

 

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելել է «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Յուլյա Սամոյլովայի մուտքը երկիր:

 

Ռուսաստանի Առաջին ալիքը հրաժարվել է Եվրատեսիլին Յուլյա Սամոյլովայի «հեռակա մասնակցությունից»