Disney-ը չի թվայնացնի Քերի Ֆիշերի կերպարն «Աստղային պատերազմների» ութերորդ մասի համար
Disney ընկերությունը չի թվայնացնի ամերիկացի դերասանուհի Քերի Ֆիշերի կերպարն «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի ութերորդ մասի համար: Այս մասին հայտնում է Sky News-ը` մեջբերելով ընկերության ղեկավար Ռոբերտ Այգերի խոսքը:
Հայտնի է, որ Քերի Ֆիշերը նկարահանվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի տարբեր մասերում՝ Արքայադուստր Լեյայի դերում: Մահանալուց առաջ նա հասցրել է ավարտել նկարահանումները ռեժիսոր Ռայան Ջոնսոնի նոր` «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայները» մասում:
Ռոբերտ Այգերի խոսքով` արքայադուստր Լեյան կհայտնվի ութերորդ մասում, սակայն նրա կերպարը չի վերստեղծվի հատուկ էֆեկտների միջոցով:
«Նրա խաղը, որից մենք իսկապես գոհ ենք, կմնա ինչպես այն կա», - հավելել է ստուդիայի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Քերի Ֆիշերը մահացել է 2016 թվականի դեկտեմբերի 27-ին`60 տարեկանում:










