Սան Ֆրանցիսկոյի 1967-ի «Սիրո ամառը»` ֆոտոշարքով (լուսանկարներ)

09:10 • 25.03.17

1967 թվականն ԱՄՆ-ում նշանավորվել է «Սիրո ամառ» խորհրդանշական անվանումը ստացած իրադարձությամբ. Կալիֆորնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքի Հայթ Էշբերի թաղամասում հավաքվել է մոտ 100 հազար հիպի, երաժիշտ, նկարիչ և արվեստի այլ ներկայացուցիչ` սերն ու ազատությունը տոնելու և այդ կերպ մշակութային, հասարակական և քաղաքական յուրահատուկ ապստամբություն անելու համար:

Հայտնի է, որ հիպիները հավաքվել են նաև Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Սիեթլում, Պորտլենդում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Մոնրեալում, Տորոնտոյում, Վանկուվերում, ինչպես նաև` եվրոպական քաղաքներում, սակայն հենց Սան Ֆրանցիսկոն է դարձել հիպիների հեղափոխության, երաժշտության և ստեղծագործական ազատության կենտրոնը: «Սիրո ամառը» դարձել է 1960-ական թվականների երկրորդ կեսի գագաթնակետը, երբ հիպիների ենթամշակույթը վերջապես հրապարակավ հայտնեց իր գոյության և գաղափարների մասին:

Մարդկանց այս աննախադեպ հավաքույթը երբեմն համարվում է սոցիալական փորձ` այդ «Սիրո ամռան» և հետագա տարիների ընթացքում նորմա դարձած ապրելակերպի շնորհիվ: Ապրելակերպը ներառում է կյանքը կոմունաներում, բարիքների հավասար և ազատ բաշխումը` հաճախ անծանոթ մարդկանց մասնակցությամբ, ինչպես նաև` հոգեմետ նյութերի օգտագործումն ու «ազատ» սերը:

The Daily Mail-ը հետադարձ հայացք է նետել անցած դարի ամենանշանակալից մշակութային իրադարձություններից մեկին` հրապարակելով լուսանկարիչ Ջիմ Մարշալի տպավորիչ ֆոտոշարքը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 

 

Սան Ֆրանցիսկոյի 1967-ի «Սիրո ամառը»` ֆոտոշարքով (լուսանկարներ)