Հրապարակվել է Դենիել Ռեդքլիֆի մասնակցությամբ «Ջունգլիներ» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
YouTube-ում հրապարակվել է «Ջունգլի» արկածային ֆիլմի թրեյլերը, որի գլխավոր դերը խաղացել է բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը:
Lenta.ru-ի հաղորդմամբ` ռեժիսոր Գրեգ Մաքլինի ֆիլմը պետք է էկրաններ դուրս գա 2017 թվականին, սակայն ցուցադրության հստակ ամսաթիվը չի նշվում:
Հայտնի է, որ ֆիլմի հիմքում ընկած են ավստրալաբնակ հրեա ավանտյուրիստ, գրող, ձեռնարկատեր, հումանիստ Յոսի Գինսբերգի հուշագրությունները, որոնք պատմում են նրա ճանապարհորդության մասին Ամազոնիայի արևադարձային անտառներում:
«Մենք շատ ուրախ ենք, որ Դենիելը միացել է մեր նախագծին: Երկրպագուները շատ են սիրում նրան, և նա դերասանական հմտությունների լայն շրջանակ ունի: Դա երևում է Դենիելի դերերի բազմազանությունից. նա միշտ մասնակցում է օրիգինալ և հետաքրքիր նախագծերի», - ասել է ֆիլմի համապրոդյուսեր Գարի Համիլթոնը:










