10-ամյա հայ տղան ապշեցրել է ժյուրիի անդամներին ռուսական «Ձայնը» հեռուստաշոուի «կույր լսումների» ժամանակ (տեսանյութ)
Ռուսաստանի Առաջին ալիքով (ОРТ) հեռարձակվող «Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի 4-րդ եթերաշրջանի «կույր լսումների» ժամանակ մոսկվայաբնակ 10-ամյա Լևոն Գալստյանն արժանացել է ոչ միայն հանդիսատեսի, այլև ժյուրիի անդամների հավանությանը` բոլորին ապշեցնելով իր փայլուն ելույթով:
Ռուսաստանի Առաջին ալիքի կայքում հրապարակվել է մարտի 24-ի հաղորդման հատվածը, որը ցուցադրում է Լևոնի ելույթը: Տղան կատարել է «Սարդ-մարդը» (Spider-Man) երգը՝ համանուն մուլտֆիլմից:
Տեսանյութում երևում է` ինչպես են ժյուրիի անդամ երգիչներ Նյուշան և Վալերի Մելաձեն, լսելով Լևոնի ձայնը, շրջվում նրա կողմ:
«Քեզ հաճոյախոսություններ անելու իմաստ չկա, ինքդ հասկանում ես ամեն ինչ», - տղայի ելույթը մեկնաբանել է Վալերի Մելաձեն:
Լևոնի խոսքով` ինքը ցանկանում էր ընդգրկվել Դիմա Բիլանի թիմում, սակայն նրա թիմի անդամների առավելագույն թիվն արդել լրացել է: Այս պատճառով երեխան ընտրել է Վալերի Մելաձեին:










