Նա ինձ համար 2-րդ հայր էր. Դուեյն Ջոնսոնի հուզիչ գրառումը՝ Boston ռոք խմբի հայազգի թմբկահարի մահվան առնչությամբ (լուսանկարներ)

14:45 • 26.03.17

Հոլիվուդյան մարտաֆիլմերի սիրված աստղ Դուեյն Ջոնսոնն անդրադարձել է Boston ռոք խմբի թմբկահար Սայբ Հաշյանի մահվանը՝ նշելով, որ հանգուցյալն իր համար «2-րդ հայր էր»:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, 67 տարեկանում մահացած Հաշյանը դերասանի կնոջ՝ Լորեն Հաշյանի հայրն էր:


«Խաղաղությամբ հանգչի'ր, իմ երկրո՛րդ հայր Սայբ Հաշյան: Չգիտեմ, թե ինչու է այնպես պատահում, որ մեր սիրելիները մեզ լքում են հանկարծակի՝ թույլ չտալով անգամ վերջին հրաժեշտը տալ:

Այս մարդն ապրել է լիարժեք ու հետաքրքիր կյանք, ստեղծել հրաշալի ընտանիք, որին սիրել է ու պաշտպանել:

Շնորհակալ ենք այն բոլոր դասերի համար, որոնք տարիների ընթացքում մեզ տվել ես: Մենք քեզ սիրում ենք Սայբ»,-իր Instagram-ի էջում գրել է Ջոնսոնը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Boston ռոք խմբի անդամ Սայբ Հաշյանը մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ: 


Հաշյանը ելույթ է ունեցել կրուիզային նավում Rock Legends Cruise շրջագայության շրջանակում: Անսպասելիորեն նա վատ է զգացել իրեն և ընկել: Երաժշտին փորձել են վերակենդանացնել, սակայն նրան չի հաջողվել փրկել:


Հայտնի է, որ Սայբ Հաշյանը եղել է 1976 թվականին կազմավորված Boston խմբի առաջին անդամներից մեկը: Նա մասնակցել է խմբի առաջին ալբոմի ձայնագրությանը, որի մեջ մտել է խմբի ամենահայտնի կատարումներից մեկը` More Than a Feeling երգը: Երաժիշտը նաև մասնակցել է խմբի երկրորդ` Don't Look Back ձայնասկավառակի, ինչպես նաև Long Time և Peace of Mind երգերի ստեղծմանը: Հաշյանը խումբը լքել է երկրորդ ալբոմի թողարկումից հետո:

 

Իր գրառմանը կից Ջոնսոնը հրապարակել է հանգուցյալի, իր կնոջ ու 15 ամսական դստեր մասնակցությամբ ընտանեկան լուսանկարը՝

 

Touching tribute: Dwayne Johnson posted a family snap on Instagram showing Boston drummer Sib Hashian, who died on Wednesday, age 68. Sib was the father of his longtime girlfriend Laura Hashian and a grandfather to their 15-month-old daughter Jasmine

Boston line-up: From left, Fran Sheehan, Tom Scholz, Sib, Brad Delp, Barry Goudreau  in 1976

Նա ինձ համար 2-րդ հայր էր. Դուեյն Ջոնսոնի հուզիչ գրառումը՝ Boston ռոք խմբի հայազգի թմբկահարի մահվան առնչությամբ (լուսանկարներ)