Բենեդիկտ Քամբերբեթչը նորածին որդուն անվանակոչել է ի պատիվ շեքսպիրյան հերոսի

12:22 • 27.03.17

Բրիտանացի հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը 2-րդ անգամ է հայր դարձել: Նրա կինը՝ թատրոնի ռեժիսոր և սցենարիստ Սոֆի Հանթերը, 2-րդ տղային է լույս աշխարհ բերել:


Ինչպես նշում է Tatler-ը, աստղային զույգի փոքրիկը ծնվել է մարտի սկզբին, սակայն ծնողներն այդ ուրախալի լուրը բավական երկար ժամանակ գաղտնի էին պահել:


Հետաքրքրական է, որ Քամբերբեթչը որդուն անվանակոչել է Ուիլյամ Շեքսպիրի պիեսներից մեկի հերոս Հելի անունով: Աղբյուրը մանրամասնում է, որ Հելն Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդին մանուկ հասակում տրված մականունն է:


Տարիներ առաջ Քամբերբեթչն իր մտերիմ ընկերոջ՝ Թոմ Հիդլսթոնի հետ նկարահանվել էր այդ պիեսի էկրանավորման մեջ ու հենց Հիդլսթոնն էլ խաղացել էր Հելի դերը:

 

Ամուսինները՝ իրենց առաջնեկի հետ

 

Софи Хантер и Бенедикт Камбербэтч на прогулке с сыном Кристофером

Беременная вторым ребенком Софи Хантер и Бенедикт Камбербэтч на премьере фильма «Доктор Стрэндж» в Голливуде

 

Թոմ Հիդլսթոնի հետ

 

Бенедикт Камбербэтч и его близкий друг Том Хиддлстон

 

 

 

 

 

Բենեդիկտ Քամբերբեթչը նորածին որդուն անվանակոչել է ի պատիվ շեքսպիրյան հերոսի