Իտալիայում հատուկ էքսկուրսիաներ կառաջարկեն «մաֆիայի հետքերով»
Սիցիլիա կղզում գտնվող իտալական Տրապանի քաղաքում զբոսաշրջիկներին կառաջարկվի հատուկ «Մաֆիոզ» էքսկուրսիան, որի երթուղին կանցնի Կոզա Նոստրա ամենահայտնի մաֆիայի հետ կապված վայրերով:
Նախ, շրջագայության մասնակիցները կայցելեն մաֆիայի թանգարան, որը պատմում է քրեական կլանների հարաբերությունների մասին քաղաքականության և կրոնի հետ, ապա կգնան այն վայրը, որը ծառայել է որպես ապաստան ամենահայտնի կլանի՝ Կոռլեոնեների համար, ինչպես նաև կայցելեն Տոտո Ռինայի և Բեռնարդո Պրովենսանոյի ծննդավայր:
Այսպես, ըստ Quotidien du Tourisme պորտալի, տեղական տուր օպերատորները որոշել են նման կերպ գումար աշխատել քրեական հեղինակությունների օջախ համարվող Սիցիլիայում, որտեղ սպանություն է տեղի ունենում ամեն երկու ժամը մեկ:










