Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

11:22 • 28.03.17

Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երգչի մամուլի ծառայությանը:


«Իրականացված հետազոտության արդյունքներով՝ բժիշկները նրան պատրաստում են պարանոցի հատվածում տրոմբի հեռացման վիրահատության»,- ասված է մամուլի ծառայության հայտարարությունում: Ինտենսիվ թերապիայի կուրսը Նոսկովն անցնում է «Լապինո» հիվանդանոցում:


Երգչի առաջիկա համերգները նախատեսված են ապրիլի վերջին: Արդյոք դրանք կհետաձգվեն՝ դեռ հայտնի չէ:

 

Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց