Թողարկվել է «Սարդ-մարդը» մարտաֆիլմի երկրորդ թրեյլերը (տեսանյութ)
Հրապարակվել է «Սարդ-մարդը. վերադարձ տուն» ֆանտաստիկ մարտաֆիլմի երկրորդ թրեյլերը` Թոմ Հոլանդի գլխավոր դերակատարմամբ:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, թրեյլերը հրապարակվել է Marvel կինոստուդիայի յութուբյան ալիքում: Կինոնկարը ներկայանում է որպես հայտնի սուպերհերոսի մասին նոր ֆիլմաշարի երկրորդ մասը: Նախորդ ժապավենը` «Նոր Սարդ-մարդը» խորագրով, թողակվել էր 2012-ին: Ֆիլմում գլխավոր դերը մարմնավորում էր Էնդրյու Գարֆիլդը:
Կինոնկարի պրեմիերան նախատեսված է հուլիսի 6-ին: Ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Քիթոնը, Դոնալդ Գլովերը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Մարիսա Թոմերը, Էնգաուրի Ռայսը:
Տեսանյութը՝այստեղ։










