Տրյուֆելը մտադիր են ներառել ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում
Իտալիայի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հարցերով զբաղվող հանձնաժողովը միաձայն հավանության է արժանացրել Նորչայի տրյուֆելը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու մասին առաջարկը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ներկա պահին ՅՈւՆԵՍԿՕ-ն նաև դիտարկում է համաշխարհային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկում նեապոլիտանական պիցցան ընդգրկելու հավանականությունը:
Քննարկումների արդյունքները հայտնի կդառնան 2017-ի դեկտեմբերին:










