Էմբեր Հերդը կնկարահանվի քրեական թրիլերում

12:47 • 29.03.17

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը կնկարահանվի հայտնի լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի The Kind Worth Killing կոչվող քրեական թրիլերում: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:

Նշվում է, որ ֆիլմի սցենարի հիմք է ծառայել Պիտեր Սուոնսոնի վեպը, որը հրատարակվել է 2015 թվականին:

Ֆիլմի սյուժեի համաձայն` Լիլի անունով կինը Լոնդոնից Բոստոն չվերթի ժամանակ ծանոթանում է Թեդ անունով տղամարդու հետ, որը պատմում է նրան, որ իր ամուսնությունը փլուզվում է: Տղամարդը նաև կատակում է, թե կցանկանար սպանել իր կնոջը: Սակայն Լիլին լրջորեն է վերաբերվում նրա խոսքերին և իր օգնությունն առաջարկում այդ հարցում:

Ենթադրվում է, որ Հերդը, ամենայն հավանականությամբ, կխաղա Լիլիի դերը:

Էմբեր Հերդը կնկարահանվի քրեական թրիլերում