Կլաուդիա Կարդինալեն դարձել է Կաննի 70-րդ կինոփառատոնի դեմքը (լուսանկար)

20:50 • 29.03.17

Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի դեմք է դարձել իտալացի դերաանուհի Կլաուդիա Կարդինալեն: Այս մասին հայտնում է Deadline-ը: Հայտնի է, որ դերասանուհին պատկերվել է փառատոնի պաշտոնական պաստառի վրա:

Կինոփառատոնի կազմակերպիչների խոսքով` պաստառն իրենից ներկայացնում է իրադարձություն, որը խոստանում է «կրքոտ կարմիրի և փայլուն ոսկու» տոն:

Կարդինալեի խոսքով` սա մեծ պատիվ է իր համար, և ինքը հիացած է ընտրված լուսանկարով:

Հայտնի է, որ Կաննի կինոփառատոնի պաստառները միշտ հայտնվում են ուշադրության կենտրոնում: Տարբեր տարիների այդ պաստառների վրա հայտնվել են Ինգրիդ Բերգմանը, Մարչելո Մաստրոյանին, Մերիլին Մոնրոն, Ջոան Վուդվորդն ու Պոլ Նյումանը:

Կլաուդիա Կարդինալեն դարձել է Կաննի 70-րդ կինոփառատոնի դեմքը (լուսանկար)