Ֆրանսիայում առաջին անգամ «Եվրատեսիլը» կցուցադրվի կինոթատրոններում

16:06 • 29.03.17

«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի ամենամյա մրցույթն առաջին անգամ Ֆրանսիայում կցուցադրվի կինոթատրոններում: Այս մասին հայտնում է միջոցառման կայքը:

Նշվում է, որ կինոթատրոններում պլանավորվում է հեռարձակել մրցույթի եզրափակիչը, որը կանցկացվի մայիսի 13-ին:

Հայտնի է, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն անցկացրել են «Եվրատեսիլի» ուղիղ հեռարձակումներ, իսկ ցուցադրությունները ֆրանսիական կինոթատրոններում կանցկացվեն առաջին անգամ` մրցույթի հանդեպ տեղացիների հետաքրքրության մեծացման պատճառով:

Աղբյուրի հաղորդմամբ` հանդիսատեսը կարող է դրոշներ բերել կինոթատրոններ, ինչպես նաև Twitter-ում գրառումներ անել երգերի մասին իրենց կարծիքի վերաբերյալ և քվեարկել տեղում:

Կայքի տվյալների համաձայն` Ֆրանսիայում «Եվրատեսիլի» կիսաեզրափակիչները կցուցադրի France 4 հեռուստաալիքը, իսկ եզրափակիչը` France 2-ը:


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանի ներկայացուցիչը լավագույն կին կատարողների մրցույթում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Ֆրանսիայում առաջին անգամ «Եվրատեսիլը» կցուցադրվի կինոթատրոններում