«Սարդ մարդու» մասին նոր ֆիլմի թրեյլերը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)
Sony Pictures Entertainment ընկերությունն իր յութուբյան ալիքում հրապարակել է «Սարդ մարդը. վերադարձ տուն» ֆիլմի նոր թրեյլերը, որն արդեն ունի ավելի քան 10 մլն դիտում:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, գերբնական կարողություններով օժտված «Սարդ մարդու» մասին պատմող նոր կինոնկարի պրեմիերան կայանալու է հուլիսի 7-ին:
Գլխավոր դերակատարը Թոմ Հոլանդն է, որի խաղընկերներն են Զենդայա Քոուլմանը, Ռոբերտ Դաունի կրտսերն ու Մայքլ Կիտոնը:
Ֆիլմը պատմում է սուպերհերոս դարձած Փիթեր Փարքերի մասին, որը փորձում է պայքարել հանցավորության դեմ:










