Հրապարակվել է Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

22:36 • 29.03.17

Թողարկվել է ֆրանսիացի ռեժիսոր Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆանտաստիկ ֆիլմի թրեյլերը, որը հրապարակվել է ժապավենի թվիթերյան էջում:

«Հազարավոր մոլորակներ: Մեկ առաքելություն դրանք բոլորը փրկելու համար»,- Gazeta.ru-ի հաղորդմամբ` ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:

Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորել են Դեյն ԴեՀան և Կարա Դելեվինը: Նկարահանվել են նաև Ռիհաննան, Ջոն Գուդմանը, Իտան Հոուկը, Քլայվ Ոուենը և Ռոտեր Հաուերը:

Կինոնկարը վարձույթում հայտնվելու է 2017-ի հուլիսի 21-ին:

«Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմով Բեսոնը վերադառնում է ֆանտաստիկ ժանրի ասպարեզ: Նրա նախկին ամենահայտնի գործերից  է «Հինգերորդ տարրը»:

 

 

 

Հրապարակվել է Լյուկ Բեսոնի «Վալերիանը և հազարավոր մոլորակների քաղաքը» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)