«Օսկարի» կազմակերպիչները կշարունակեն աշխատել այս տարվա մրցանակաբաշխության սկանդալի մեղավորների հետ

12:58 • 30.03.17

Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան կշարունակի աշխատել PriceWaterhouseCoopers (PwC) աուդիտորական ընկերության հետ, որի աշխատակիցներն «Օսկար-2017» մրցանակաբաշխության ժամանակ շփոթել էին ծրարները «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հաղթողին հայտարարելիս` այլ ֆիլմ ներկայացնելով որպես հաղթող: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` PriceWaterhouseCoopers-ը փոփոխել է աշխատանքային կանոնակարգը` ծրարները փոխանցելու համար պատասխանատուների թիվը երկուսից դարձնելով երեք: Աշխատակիցներին նաև արգելել են մրցանակաբաշխության ժամանակ օգտվել էլեկտրոնային սարքերից: Դրանից բացի, ընկերությունը խոստացել է ուժեղացնել թիմի գործողությունների նկատմամբ վերահսկողությունը:

Հիշեցնենք, որ միջոցառման ժամանակ «Լավագույն ֆիլմ» էր հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել էր:

Ավելի ուշ պարզվել է, որ դա եղել է PricewaterhouseCoopers (PWC) աուդիտորական և խորհրդատվական ընկերության աշխատակիցների սխալմունքը: Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» կինոնկարը:

«Օսկարի» կազմակերպիչները կշարունակեն աշխատել այս տարվա մրցանակաբաշխության սկանդալի մեղավորների հետ