Համացանցում հրապարակվել է «Այն» ֆիլմի սարսափելի թրեյլերը (տեսանյութ)
Մարտի 29-ին YouTube-ի Warner Bros. Pictures ալիքում հրապարակվել է «Այն» ֆիլմի սարսափելի թրեյլերը, որն արդեն հավաքել է ավելի քան 9 միլիոն դիտում և ավելի քան 27 հազար մեկնաբանություն:
Gazeta.ru-ն գրում է, որ ֆիլմը նկարահանվել է սարսափ և ֆենտեզի ժանրերի ամերիկացի գրող Սթիվեն Քինգի նույնանուն գրքի հիման վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի ռեժիսորը Անդրես Մուսկետին է: Գլխավոր չարագործի` ծաղրածու Փենիվայզի դերը խաղացել է Բիլ Սկարսգարդը:
Նշվում է, որ ֆիլմում նկարահանվել են նաև դերասաններ Ջեյդեն Լիբերհերը, Ջերեմի Ռեյ Թեյլորը, Սոֆիա Լիլիսը, Ֆին Վուլֆարդը և այլք:










