Միլա Կունիսը երկրորդ ծննդաբերությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև (լուսանկարներ)

16:58 • 30.03.17

Մարտի 28-ին ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում անցկացվել է CinemaCon կոչվող կինոերեկույթը, որին մասնակցել են մի շարք հոլիվուդյան դերասաններ` Միլա Կունիսը, Շարլիզ Թերոնը, Վին Դիզելը, Քոլին Ֆարելը, Քիրստեն Դանստը, դերասան և ռեփեր Ludacris-ը, ռեժիսոր Սոֆիա Կոպոլան և այլք:

Tatler.ru-ն գրում է, որ երեք ամիս առաջ Միլա Կունիսը որդի է լույս աշխարհ բերել, և երեկույթի ժամանակ նա երկրորդ ծննդաբերությունից հետո առաջին անգամ է հայտնվել հանրության առջև: 

Նշվում է, որ Միլան միջոցառման հյուրերին ապշեցրել է իր անթերի տեսքով. Brunello Cucinelli բրենդի կոմբինեզոնն ընդգծել է դերասանուհու բարակ գոտկատեղն ու բարձր կուրծքը:

Միջոցառման ժամանակ դերասանուհին մեկնաբանել է երկրորդ երեխայի ծնունդը` նշելով, որ ինքն ու իր ամուսին Էշթոն Քութչերը չեն պատրաստվում բազմազավակ ծնող դառնալ:

«Երբ ընտանիքում երկու երեխա է լինում, ամեն ինչ հավասարակշռության մեջ է. յուրաքանչյուրը ստանում է հավասար քանակով ծնողական սեր ու խնամք, և դա արդար է: Իսկ եթե հայտնվում է երրորդը, ներդաշնակությունը, իմ կարծիքով, խախտվում է», - կիսվել է Կունիսն իր մտորումներով:

 

 

 

  

 

 

 

  

 

 

 

  

Միլա Կունիսը երկրորդ ծննդաբերությունից հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առջև (լուսանկարներ)