Sony World Photography 2017 մրցույթին ներկայացված ամենահետաքրքիր աշխատանքները` ֆոտոշարքով (լուսանկարներ)
Sony ընկերությունն ամեն տարի կազմակերպում է աշխարհի խոշորագույն լուսանկարչական մրցույթը` Sony World Photography-ն: Մրցույթն աչքի է ընկնում նրանով, որ աշխատանքների հեղինակները ոչ միայն պրոֆեսիոնալ, այլ նաև սկսնակ և սիրողական լուսանկարիչներ են:
Sony World Photography-ն անցկացվում է արդեն 10-րդ անգամ, և այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ռեկորդը. մրցույթին մասնակցում է 227 հազար 596 լուսանկար, որոնց հեղինակները 49 երկրից լուսանկարիչներ են:
Bored Panda-ն կազմել է այս տարվա մրցույթի մասնակիցների աշխատանքները, որոնք, կայքի կարծիքով, արժանի են հաղթողի կոչմանը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մասնակից երկրների ցանկում առաջին անգամ ներառվել են Հայաստանը, Կուբան, Իսլանդիան և Սաուդյան Արաբիան:
Ընդ որում՝ մրցույթին մասնակցել է հայ լուսանկարիչ Յուլյա Գրիգորյանցը. նրա աշխատանքը ցուցադրում է 1988 թվականին երկրաշարժից տուժած Գյումրիի բնակչուհու առօրյան:





















