«Վրիժառուների» ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Batgirl-ի մասին

15:35 • 31.03.17

Ամերիկացի ռեժիսոր Ջոս Ուիդոնը ֆիլմ կնկարահանի DC Comics-ի սուպերհերոսուհի Batgirl-ի («Չղջիկ աղջիկ») մասին: Variety-ի տվյալների համաձայն` սպասվող գործարքը ներառում է սցենար գրելը, ռեժիսորական աշխատանքը և ֆիլմի պրոդյուսերավորումը Warner Bros. ստուդիայի համար:

Ջոս Ուիդոնը հայտնի է «Վրիժառուներ» և «Վրիժառուները․ Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմերով, որոնք նա նկարահանել է Marvel ընկերության համար: Նա նաև նկարահանել է «Բաֆի՝ վամպիրների որսորդը» և «Կայծոռիկ» սերիալը:

Batgirl-ը՝ DC Comics տիեզերքի հերոսուհին, աշխարհի ամենահայտնի սուպերհերոսներից է, սակայն նրա մասին առանձին ֆիլմ դեռ չի նկարահանվել: Առաջին անգամ նա հայտնվել է DC Comics-ի տիեզերքում 1967 թվականին: Այն ժամանակ նրա անունը Բարբարա Գորդոն էր, իսկ նրա հայրը կոմիսար Ջեյմս Գորդոնն էր:

«Վրիժառուների» ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Batgirl-ի մասին