Լոնդոնում «սելֆիի արվեստին» նվիրված ցուցահանդես կբացվի

04:38 • 31.03.17

Ցուցահանդեսը, որը կբացվի ուրբաթ օրը Լոնդոնի Սաաթչի պատկերասրահում, պատմում է մեծ արվեստագետների անցյալի ինքնանկարների և ներկայիս վայրկենական սելֆիների խորը կապի մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Նշենք, որ ցուցահանդեսը կրելու է «Սելֆիից մինչև ինքնարտահայտում» անվանումը, որտեղ ներկայացված են լինելու Վինսենտ Վան Գոգի, Ռեմբրանդտի, Վելասկեսի և այլ մեծերի ինքնանկարներ:
Իսկ ահա ժամանակակից սելֆիների շարքում ներկայացված են լինելու ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և այլ քաղաքական գործիչների սելֆիները, ինչպես նաև հոլիվուդյան հանրահայտ դերասանների և շոու-բիզնեսի տարբեր սիրված դեմքերի սելֆիները:


«Մեծ հաշվով սելֆին ժամանակակից արվեստի անցումն է բարձր թվային և տեխնոլոգիաների աշխարհ, որտեղ բջջային հեռախոսը միացավ ֆոտոապարատին», - ասել է պատկերասրահի տնօրեն Նայջել Հերստը:

Ցուցահանդեսի կազմակերպմանը մասնակցել են միջազգային մրցույթի հաղթող տասը երիտասարդ լուսանկարիչներ:

Լոնդոնում «սելֆիի արվեստին» նվիրված ցուցահանդես կբացվի