Բեյոնսեն կարող է հնչյունավորել «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի նոր տարբերակի հերոսներից մեկին. Variety

13:47 • 31.03.17

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն հրավիրվել է «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի նոր տարբերակի ստեղծմանը մասնակցելու համար: Variety-ի տվյալների համաձայն` ենթադրվում է, որ երգչուհին կարող է հնչյունավորել Նալա առյուծին:

Աղբյուրի հաղորդմամբ` Բեյոնսեն դեռևս որոշում չի կայացրել նախագծին մասնակցելու վերաբերյալ, քանի որ հղի է երկվորյակով:

Նշվում է, որ ֆիլմի ստեղծողները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի երգչուհին մասնակցի իրենց նախագծին, քանի որ խոսքն ընդամենը հնչյունավորելու, այլ ոչ թե նկարահանվելու մասին է:

Ավելի վաղ երգչուհին նկարահանվել է Դեմյեն Շազելի «Մոլուցք», Բիլ Կոնդոնի «Երազանքների աղջիկները» և Ջեյ Ռոուչի «Օսթին Փաուերս. Գոլդմեմբեր» ֆիլմերում: Դրանից բացի, նա հնչյունավորել է «Էպիկ» անիմացիոն ֆիլմի հերոսներից մեկին:

Հայտնի է, որ Ուոլթ Դիսնեյի նկարահանած օրիգինալ «Առյուծ արքան» էկրաններ է դուրս եկել 1994 թվականին` դառնալով հանրահայտ մուլտիպլիկատորի 32-րդ ֆիլմը:

Բեյոնսեն կարող է հնչյունավորել «Առյուծ արքան» անիմացիոն ֆիլմի նոր տարբերակի հերոսներից մեկին. Variety