Լեոնարդո ԴիԿապրիոն փորձել է պապարացիներից թաքնվել հատուկ դիմակի օգնությամբ (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոյի հանդեպ պապարացիների ուշադրությունը միշտ և ամենուր մեծ է, ինչը, իհարկե, հաճախ նյարդայնացնող է լինում:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 42-ամյա աստղը, ցանկանալով աննկատ մնալ Նյու Յորքի փողոցներով զբոսնելու ժամանակ, հատուկ դիմակ ու ակնոցներ է կրել՝ հույս ունենալով վրիպել ամենատես պապարացիների աչքից:
Սակայն դա օսկարակիր դերասանին չի փրկել, և նա այնուամենայնիվ հայտնվել է լրագրողների ֆոտոօբյեկտիվում:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ այժմ դերասանի անձնական կյանքում ամեն ինչ շատ լավ է: Նա տևական ժամանակ է՝ հանդիպում է 25-ամյա մոդել Նինա Ագդալի հետ:














