Բարբարա Սթրեյզանդը միացել է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու կոչին (տեսանյութ)
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը, ով հաջողություններ է գրանցել նաև որպես ռեժիսոր և կոմպոզիտոր, միանում է Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը դիտելու կոչին:
Դերասանուհին տեսանյութ է հրապարակել թվիթերյան էջում և կոչ արել երբեք չմոռանալ: «Մենք բոլորս ներգաղթյալների երեխաներ ենք: Ես խոստացել եմ երբեք չմոռանալ և երդվել եմ պահել խոստումս», - ասում է Սթրեյզանդը:
Հիշեցնենք, որ նման կոչով նախօրեին հանդես էին եկել աշխարհի նախկին համար մեկ թենիսիստ Անդրե Աղասին և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
Ռեժիսոր Թերի Ջորջի ֆիլմի պրեմիերան` Քրիստիան Բեյլի, Շառլոտ Լը Բոնի և Օսկար Այզեքի գլխավոր դերակատարմամբ, ԱՄՆ-ում կկայանա ապրիլի 21-ին:
I am joining @esrailian & @thepromisefilm to #KeepThePromise to never forget. pic.twitter.com/HBNQkh4G5n
— Barbra Streisand (@BarbraStreisand) March 31, 2017










