Թրամփի խորհրդական և փեսա Քուշները պետական ծառայության անցնելու համար ստիպված է եղել հրաժարական տալ 266 պաշտոնից

10:02 • 01.04.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները ստիպված է եղել պետական ծառայության անցնելու համար հրաժարական տալ 266 տարբեր պաշտոններից, որոնք նա զբաղեցնում էր նախկինում մասնավոր սեկտորում: Այդ մասին Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, գրում է Washington Examiner-ը:


Նա հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահի բոլոր ներկայացուցիչները, ովքեր մինչև վերջերս աշխատում էին մասնավոր ընկերություններում, հեռացել են նախկին պաշտոններից: Նրանք նաև ազատվել են և շարունակում են ազատվել այն ընկերությունների արժեթղթերից, որոնցում աշխատել են: Այդ առնչությամբ նա պատմել է, որ, օրինակ, 36-ամյա Քուշները Սպիտակ տուն գալուց առաջ «ստիպված է եղել հրաժարական տալ 266 պաշտոնից», որոնք նա զբաղեցնում էր տարբեր մասնավոր ընկերություններում:


Բացի այդ, Սպիտակ տան ներկայացուցիչը հավելել է, որ Թրամփի խորհրդական և Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Գարի Կոնը 120 օրվա ընթացքում դուրս կբերի իր անձնական միջոցները Goldman Sachs ներդրումային բանկի արժեթղթերից, որի նախագահն էր հանդիսանում ավելի վաղ: